ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ում թեկնածությունն են առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու համար, դադարեցրել է անդամակցությունը ՔՊ-ին։
Այդ մասին անձամբ Վարդանյանն է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս»։










