Դատարանը շարունակում է մերժել Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքը որպես պատիժ է գործածվում


Դատարանը շարունակում է մերժել Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքը որպես պատիժ է գործածվում
Մարտ 13 17:00 2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հետ։

«Վազգենի՝ իրավական տեսանկյունից անբացատրելի, իսկ քաղաքական առումով՝ ընդգծված գույներով կալանավորումը անընդհատ հիշեցնում է երկրում առկա քաղաքական հաշվեհարդարների պրակտիկայի մասին։

Դատարանը շարունակում է մերժել Վազգենի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքն այս դեպքում ևս որպես պատիժ է գործածվում։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Աբրահամյանը։