Ձյուն է գալու, առանձին հատվածներում կուղեկցվի բքով, ճանապարհներին կդիտվի մերկասառույց


Ձյուն է գալու, առանձին հատվածներում կուղեկցվի բքով, ճանապարհներին կդիտվի մերկասառույց
Մարտ 13 09:31 2026

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում  ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայց ձորի, Սյունիքի  լեռնային գոտիներում, Գեղարքունիքում  կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։