«Ամեն ինչ դեռ ծաղկելու է». Հրուշ Մնոյանի հուզիչ արձագանքը


«Ամեն ինչ դեռ ծաղկելու է». Հրուշ Մնոյանի հուզիչ արձագանքը
Մարտ 12 16:30 2026

Դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, տևական դադարից հետո հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ՝ անդրադառնալով ընտանիքի առջև ծառացած դժվարին փորձությանը և հույս հայտնելով որդու ապաքինման հարցում։ Հույսի և հավատի ուղերձ Իր հրապարակման մեջ Հրուշը կիսվել է որդու՝ Ֆելիքսի նվիրած լուսանկարներով և գրել.

 

«Այսօր սթորիի հիշողությունները բերեցին Ֆելոյիս նվիրած նկարները։ Ու նայելով դրանց՝ նորից համոզվեցի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչպես գարնան ծաղիկները, ամեն ինչ դեռ ծաղկելու է, և կյանքը նորից վառ ու գեղեցիկ կլինի»։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գոռ Հակոբյանը հանրությանը հայտնել էր որդու՝ Ֆելիքսի մոտ հայտնաբերված առողջական լուրջ խնդրի՝ Յուինգի սարկոմայի (Ewing sarcoma) մասին։

 

Բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար անհրաժեշտ էր մեծ գումար, ինչի նպատակով հայտարարվել էր դրամահավաք։ Այսօր արդեն դերասանը տեղեկացրել է բարի լուրի մասին. անհրաժեշտ գումարը հավաքվել է, և դրամահավաքը պաշտոնապես դադարեցվել է։

 

Ընտանիքն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր աջակիցներին։