Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այս մարդը չի կարող ներկայացնել իմ երկրի շահերը. Տեր Մասիսը՝ Նիկոլ Փաշինյանի մասին


Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այս մարդը չի կարող ներկայացնել իմ երկրի շահերը. Տեր Մասիսը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Մարտ 12 15:32 2026

Սանահին վանական համալիրի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող ներկայացնել Հայաստանի շահերը։

«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այս մարդը չի կարող ներկայացնել իմ երկրի շահերը, քանի որ Արցախ աշխարհը ոչ միայն հողատարածք է, այլ նաև սուրբ և նվիրական, որի համար մեր հայազգի նվիրյալ զավակներն իրենց ամենաթանկն են տվել` իրենց կյանքը` անձնվիրաբար։

Իսկ հոգևորականներս կանք, կլինենք ու դեռ կշատանանք՝ պահելով ու պահպանելով մեր հայրենիքը, մեր եկեղեցին` թողնելով գալիք սերունդներին խաղաղ, ապահով և որ ամենակարևորն է՝ արժեքահեն հայրենիք»,- հայտարարել է Տեր Հայրը։