Ձերը «ասենք, չանենքն» է, նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին ասել ու խաբել եք, ՔՊ-ականնե՛ր, Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը՝ հիշեցնելով իշխանությունների խոստումը։
«Մինչև 2025 թվականը կառուցելու ենք Մելքոնյան-Իսակով-Արշակունյաց պողոտաները կապող շուրջ 2 կմ ճանապարհը, որն այս տարի, ասում են՝ կսկսենք։ Սո՛ւտ, ասել, խաբել եք մարդկանց, որ 2025 թվականին պատրաստ է լինելու։ Ասել եք, որ 2025-ին կառուցվելու է Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ ճանապարհային նոր հանգույցը։ Ե՞րբ եք վերջին անգամ այդ տեղով անցել, Տիգրա՛ն Ավինյան։ 2024-25 թվականներին կառուցելու ենք Նոր Նորք վարչական շրջանի՝ Մյասնիկյան պողոտային կապող 1․5 կմ ճանապարհը և էստակադան։ Լո՞ւրջ եք ասում, էդ էստակադան ո՞ւր է»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ Տիգրան Ավինյանն իր քարոզարշավի առաջին օրն ասել էր, թե մինչև 2025 թվականը մի հատ չվերանորոգված մանկապարտեզ չի լինի։
«Էսօր 7000 երեխա մանկապարտեզի հերթի մեջ է։ Ներողություն, որ մուննաթ եք գալիս, ասում եք՝ 70 մանկապարտեզ օտարել են, ձեր դատախազությունը, դուք, մի օրվա մեջ օրենք փոխեք, ինչ ուզում եք արեք, գնացեք, հետ բերեք։ 100 անգամ ասել եմ, տո տվողին էլ, առնողին էլ, մյուսին էլ»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










