Ստորագրվեց հուշագիր Համահայկական հասարակական դաշինքի և «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ-ի միջև (տեսանյութ)


Ստորագրվեց հուշագիր Համահայկական հասարակական դաշինքի և «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ-ի միջև (տեսանյութ)
Մարտ 11 21:10 2026

Ստորագրվեց հուշագիր Համահայկական հասարակական դաշինքի և «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպության միջև, որով կողմերը հաստատեցին երկրի խնդիրների վերլուծության և դրանց լուծման արդյունավետ ուղիների մշակման շուրջ համատեղ գործելու պատրաստակամությունը:«Փորձում ենք փնտրել ազգային այն առողջ բջիջները, որոնք դեռ գոյություն ունեն մեր հասարակական մարմնի վրա, որովհետև Համահայկական հասարակական դաշինք է, և առանց որևէ բացառության, խտրականության մենք փորձում ենք ընդգրկել այն միավորները, որոնք իսկապես խոսում են Հայաստանի շահերից»,-ասում է Համահայկական հասարակական դաշինքի հիմնադիր անդամ Ռուբեն Կարապետյանը:

«Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ հիմնադիրանդամ Լևոն Վրթանեսյանն էլ հավելում է՝ ուրախ է, որ ՀԿ-ն միանում է դաշինքին, կարծում է, որ դա կտանի դաշինքի հզորացմանը:

 

«Այլընտրանքային նախագծեր խումբը», նշում են, բազմիցս հյուրընկալել է Համահայկական հասարակական դաշինքի ներկայացուցիչներին և քննարկումների ընթացքում տրվել են տարբեր խնդիրների գնահատականներ, ինչպես նաև առաջարկներ՝ այդ խնդիրները լուծելու համար։

«Շուրջ երկու տարի այդ առաջարկներն ամբողջացվել են, դրանց շատ համահունչ է եղել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որտեղ ներառվել են նաև այդ վերլուծությունները և առաջարկները»,-նշում է «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ տնօրեն Էլինար Վարդանյանը:

Համահայկական հասարակական դաշինքի հիմնադիր անդամ Գարեգին Մանուկյանը ևս կարևրում է քայլը, ողջունում, որ գործընթացի մեկնարկը:

Այսպիսով, կողմերը վստահ են, որ համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա միավորել մասնագիտական և հասարակական ներուժը՝ ձևավորելու Հայաստանի առաջ ծառացած խնդիրների ավելի համակարգված գնահատականն ու առաջարկելու գործնական լուծումներ։