Հակակոռուպցիոն դատարանն՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ճանաչել և հռչակել Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։
Նույն գործով դատարանը Սեդրակ Առուստամյանին մեղավոր ճանաչեց ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։
Այս գործը 6 տարի է, ինչ քննվում է։
Հիշեցնենք, որ նշված քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։










