Եթե ԵՄ-ն Հայաստանին կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է, եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք Եվրոպական Միության ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր, , Եվրոպական խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պիտի անկեղծ ասեմ, որ Եվրոպական Միությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհի այս պահի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի ԵՄ, և մենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի՝ ԵՄ-ին անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի, և մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ ԵՄ-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա նույնքան կարևոր է Հայաստանի համար, որքան Վրաստանի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։










