Հայաստանը Եվրոպական Միության հետ համագործակցում է տարածաշրջանային համատեքստում, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը ընդլայնենք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան՝ խաղաղությունը։
Նա ասաց, որ անվտանգության ներընկալումները ժամանակի հետ փոխվում են՝ ռազմականից դառնալով քաղաքական ու դիվանագիտական։










