Ամբողջ գիշեր դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է. Գոռ Հակոբյան


Ամբողջ գիշեր դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է. Գոռ Հակոբյան
Մարտ 11 13:01 2026

Դերասան Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու համար կազմակերպված դրամահավաքը նույն տեմպով ու ակտիվությամբ շարունակվում է: 

«Ամբողջ գիշեր դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է ու շարունակվում է մինչ այս պահը: Ամեն վայրկյան իմ հեռախոսին, հաշվեհամարներին, մուտք է լինում, ինչի համար անչափ շնորհակալ եմ»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում ասում  է Գոռը և տեղեկացնում, որ նաև ռուսական ռուբլով է հաշվեհամար բացել։

Ավելի վաղ նա նշել էր, որ 2 ժամում 33 միլիոն դրամ է հավաքվել։

Հիշեցնենք՝ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Գոռ Հակոբյանը դիմել էր հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժման համար։

Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․

Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան)
Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan)
Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan)
Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB)

Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։