Երևանում հարցվածների 49 %-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ 24 %-ը՝ Փաշինյանին․ Գոհար Մելոյան


Երևանում հարցվածների 49 %-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ 24 %-ը՝ Փաշինյանին․ Գոհար Մելոյան
Մարտ 10 18:10 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած արդյունքները։

«Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ վարչապետի թեկնածուների համեմատությունում Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ.

18%-ով առավելություն ունի 18–29 տարեկան երիտասարդների շրջանում.

4%-ով ՝ 30–49 տարեկանների շրջանում.

Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ միայն 24%-ը՝ Նիկոլ Փաշինյանին.

Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին»,- նշել է նա։