Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը


Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը
Մարտ 10 16:34 2026

ՀՀ ԿԳՄԱ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են դպրոցականների գարնանային արձակուրդների ժամկետները։

1-ին դասարանի աշակերտների գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Իսկ 2-րդ-ից բարձր դասարանցիների համար արձակուրդը պակաս կլինի մեկ շաբաթով և կմեկնարկի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: