«Արտյոմ Սլոյանը հետաքրքիր ճանապարհ անցած մարդ է։ Նա ծնվել-մեծանալով տաշիրում, ինչ-որ տարիքում հնարավորություն է ունեցել մեկնել Հայաստանից դուրս եռամարտի առաջնության։ 10 տարի անընդմեջ աշխարհի եռամարտի չեմպիոնը նա էր»,- Սլոյանի մարզասրահում մարզվելիս հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով, այն ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում մեր ազգը մեծ պոտենցիալ ունի։
«Միայն այս մարզասրահում տեսանք, որ 7 մարզվողից մեկը Վրաստանի չեմպիոն էր, մեկը պարսկաստանի միաջազգային մրցույթի հաղթող և նաև մեր Արտյումը՝ աշխարհի տասնակի չեմպիոն։
Բոլոր համայնքներում մենք ունենք ուժեղ երիտասարդներ, մարզիկներ, ովքեր իրենց պոտենցիալը դեռ չեն իրացրել, թե՛ սպորտի մեջ, թե՛ կրթության և յուրաքանչյուր ոլորտում։ Ուժեղ երկիրն այն երկիրն է, որը իր բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս իրենց ողջ պոտենցիալն ամբողջությամբ իրացնեն։ Եթե Արտյոմի նման մարզիկին հնարավորություն չտրվեր Հայաստանից դուրս գալ, նա չէր կարողանա աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի մի գյուղում կա եռամարտի աշխարհի տասնակի չեմպիոն։ Այդպես էլ մեր յուրաքանչյուր համայնքում մենք ունենք հզոր, ուժեղ մարդիկ, ովքեր վաղը ցույց են տալու, թե էս տարածաշրջանի ամենաուժեղ ազգը, որ ազգն է»,- հայտնեց Նարեկ Կարապետյանը։










