Իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն․ Ղազինյան


Իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն․ Ղազինյան
Մարտ 9 20:15 2026

Փոքրիկ խմբակը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկնում: Այս մասին Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի  անդամ Դավիթ Ղազինյանը։ 

Ըստ նրա՝ փորձում են ցույց տալ, իբրև  չեն վախենում, բայց առավոտից երեկո խոսում են Սամվել Կարապետյանի մասին։

«Խոսում են մեր մասին, ուժեղ Հայաստանի մասին։ Դա, բնականաբար, ցույց է տալիս իրենց թուլությունը։ Ճիշտն ասած՝ փոքրիկ խմբակի թեման առաջարկում են փակել, քանի որ իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն, որ հետո հափշտակ չստացվի իրերը հավաքելը»,- առաջարկեց Ղազինյանն, ապա շարունակեց․

«Սամվել Կարապետյանին  ճանաչում են բոլորը, գիտեն՝ որպես բարեգործ, հաջողակ մարդ,  հողին կպած մարդ։ Այսինքն՝ մեր շրջանների ժողովուրդն առավել ևս ճանաչում և հասկանում է նրան, փորձում ենք ներկայացնել այն ծրագրերը, որոնք Սամվել Կարապետյանն առաջարկում է և 100 % իրականացնելու է»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։