«Այստեղից մի քանի 100 մ հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր տաճար։ Մայր տաճարում պատարագից հետո դուրս եկանք, և լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու և եկեղեցու հայրերի նկատմամբ»,- այս մասին Արմավիրում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հարց տալով,թե ի՞նչ պետք է աներ յուրաքանչյուր հայ մարդ այդ ժամանակ։
«Պատկերացրեք՝ տանը նստած եք, գալիս է մեկն ու քո հոր հետ սկսում է անհարգալից խոսել։ Ի՞նչ պետք է անես։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորիս հոգևոր հայրը, սուրբ Էջմիածինը հարձակման է ենթարկում։ Պետք է լսեիր, ասեր հլը մի րոպե՝ էս ի՞նչ ես անում։ Չէին ասում շատ մարդիկ, ասեց՝ նա։ Այդ նույն օրը, այստեղից գնալուց հետո, երեկոյան սկսվեց կալանավոիման գործընթացը։ Բայց մի բան էլ հաշվի չէր առել՝ բնավորությունը՝ առաջնորդի, իրական առաջնորդի բնավորությունը։ Բոլորը մարդկանց չափում են իրենց արշինով։Ի՞նչն էր իր արշինը, որ տանեին մի քիչ պահեին, ինչ ասեին՝ աներ։ Բայց հայ տղամարդուց բնավորությանը ոնց որ իրենք հետ էին սովորել»,- ասաց Կարապետյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










