«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսնյութ է տարածել՝ կից գրելով. «Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել»։
Կարապետյանը ներկայացնում է կուսակցության ծրագրերից մեկը, ըստ որի՝ պետությունը կառուցապատողին է տալիս անվճար հող, միաժամանակ 75 քառակուսի մետր բնակարանների նախագիծ պատվիրում, նաև էլեկտրաէներգիայի, ջրի միացման կարիք չի ունենում։ «Գինը ամսական դառնում է, օրինակ՝ 150 -190 000 դրամ»,-նշում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










