Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն


Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մարտ 9 08:30 2026

Երևանում մարտի 9-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ին կեսօրից հետո սպասվում են տեղումներ. քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում մարտի  9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ին գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։