Մեղադրական վերդիկտ կայացվեց Արամ Հարությունյանի նկատմամբ


Մեղադրական վերդիկտ կայացվեց Արամ Հարությունյանի նկատմամբ
Մարտ 7 17:43 2026

Երեկ չորս տարվա դատական քաշքշուկից հետո` մեղադրական վերդիկտ կայացվեց Արամ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը, որը Արամ Հարությունյանի որդին է։

«Հիշեցնեմ, որ նա մեղադրվում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի (ՆՓ) արժանապատվությանը հրապարակային եղանակով ծանր վիրավորանք հասցնելու համար: Մինչ այդ, նշված դատական գործով արդեն երկու անգամ արդարացման վերդիկտ էր կայացվել, սակայն դատախազությունը համառ է: Ինչ արած, սա է մեր իրականությունը:

Հ.Գ. ինչպես Արամ Հարությունյանն է նշում` իր համար պատիվ է նման արարքի համար մեղավոր ճանաչվել»,-մանրամասնել է Ս. Հարությունյանը։