Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի


Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի
Մարտ 7 16:24 2026

Մեր գարունն ուշանում է, այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Եթե անցած տարի այս օրերին հանրապետության մեծ մասում ցերեկային ժամերին դրական ջերմաստիճան էր, Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը հասնում էր մինչև 17 աստիճանի, ապա այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում։ Հանրապետության մեծ մասը ձնածածկ է, առանձին լեռնային բնակավայրերում, օրինակ, Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի»,-ասաց Սուրենյանը։

Նա նշեց, որ վաղը ցիկլոնը կկորցնի ուժը, տեղումները կլինեն հանրապետության առանձին հատվածներում, կարճատև և թույլ։ 

Մարտի 9-13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Եղանակի պարզեցման հետևանքով մարտի 10-ի գիշերը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։

«Այնպես որ, առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ»,-նշեց Սուրենյանը։