Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ Կարապետյան


Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ Կարապետյան
Մարտ 7 14:43 2026

«Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի  անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ներկայացնում է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի՝ դեպի ուժեղ Հայաստան տանող տնտեսական քայլերից 5-րդը, որը նախատեսում է 20 հազար մատչելի բնակարան տրամադրել երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին։ Ն. Կարապետյանը նշում է, որ շատ ընտանիքներ, այդ թվում Արցախից տեղահանված, տարիներ շարունակ ապրում են վարձով ու չեն կարողանում գնել բնակարան, քանի որ դրանք շատ թանկ են։

«Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետությունն ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ ստեղծելու է նոր ծրագիր։ Ո՞րն է դրա գաղափարը։ Պետությունը կառուցապատողին տալու է անվճար հողատարածք, անվճար կոմունիկացիաներ, գնորդին վերադարձնելու է հարկերի նշանակալի մասը, որպեսզի գնորդը հնարավորություն ունենա շատ էժան ձեռք բերել բնակարան։ Բնակարանի գները թույլ կտան վարձավճարի գնով ունենալ սեփական բնակարանը»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։