Սամվել Կարապետյանի դեմ գործընթացը գտնվում է բացարձակապես քաղաքական տիրույթում. Լևոն Սարգիզով


Սամվել Կարապետյանի դեմ գործընթացը գտնվում է բացարձակապես քաղաքական տիրույթում. Լևոն Սարգիզով
Մարտ 6 21:37 2026

«Ասել, որ սա անսպասելի որոշում եր, կարծում եմ, որ ոչ, քանի որ բազմիցս խոսացել ենք, որ այս գործընթացը դադարել է լինել իրավական, այլ գտնվում է բացարձակապես քաղաքական տիրույթում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհրդի ներկայացուցիչ Լևոն Սարգիզովը՝ անդրադառնալով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը, որով  Սամվել Կարապետյանին թողեցին անազատության մեջ։

«Սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Այն նշանակում է մեկ պարզ բան, որ պետք է տալ քաղաքական պատասխան այդ պատասխանը տալու է  ժողովուրդը, նա ասելու է իր կարծիքը, այդ կարծիքը և որոշումը լինելու է հստակ,  և դիպուկ։

 Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և դեպի ուժեղ Հայաստան՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- ասաց Սարգիզովը։