Հայաստանի և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել


Հայաստանի և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
Մարտ 6 19:53 2026

Մարտի 5-ին Նյու Յորքում ստորագրվել է Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:

 

Այսպիսով Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: