Երևանի հասարակական տրանսպորոտում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու երիտասարդ բազմամարդ ավտոբուսում սկսում միմյանց հարվածել։ Ըստ տեղեկության՝ երիտասարդների ծեծկռտուքի պատճառը միմյանց հրելն է եղել, որը վերածվել է վիճաբանության, հայհոյանքների ու հարվածների։ Երիտասարդներից մեկին ուղևորները հազիվ կարողացել են իջեցնել տրանսպորտից։
Մանրամասները՝ տեսանյութում։










