Որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն ստանալ. Գառնիկ Դանիելյան


Որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն ստանալ. Գառնիկ Դանիելյան
Մարտ 6 13:43 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համոզված է, որ որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն ստանալ:

Ըստ նրա՝ հիմա քաղաքական ուժերի կոնսոլիդացիա է տեղի ունենում:

«Քաղաքական ուժերը, որոնք այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, գնալով ավելի են ուժեղանում, բլոկներ են ձևավորվում, այդ ուժերի կոնսոլիդացիա է լինում, ինչն ուրախալի է, քանի որ Փաշինյանի ու իշխող ուժի նպատակը ստեղծելն է մի մթնոլորտ, որտեղ ընտրողը չի ցանկանա գնալ ընտրությունների մասնակցել, այսինքն, ուզում են հիասթափություն ու ապատիա ստեղծել, փորձում են ֆոն ստեղծել, որ իրենք խնդիր չունեն, բայց դա թյուր կարծիք է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տեսակետ հայտնեց ընդդիմադիր պատգամավորը: