Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան


Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան
Մարտ 5 18:12 2026

Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը:

«Ինքը դերակատարություն չի ունեցել, բայց Նիկոլ Փաշինյանի ուժն ու ջանքերը բավարար չէին, որպեսզի իշխանափոխություն լիներ Հայաստանում»,- նշել է նա:

Անդրադառնալով փողոցային պայքարի արդյունավետությանը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր ոչ ոք չի կարող ասել՝ հաջողելու է, թե ոչ, և այդ մոտեցումն իր համար տարօրինակ է ու անընդունելի:

«Եթե մեզ պատճառներ են պետք, որպեսի չգործենք, կարող ենք 10 պատճառ էլ բերել, իսկ եթե ցանկություն ունենք գործելու՝ պետք է գործենք»,-շեշտել է նա: