Արման Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել. Սերժ Սարգսյան


Արման Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել. Սերժ Սարգսյան
Մարտ 5 17:22 2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ Արման Թաթոյանն իր կառավարման ժամանակ պաշտոններ է զբաղեցրել:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն առնչություն ունի Սերժ Սարգսյանի հետ:

Ավելի վաղ Արման Թաթոյանը ևս հերքել էր իր քաղաքական նախաձեռնության և Սերժ Սարգսյանի միջև կապը: