Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ ՀԷՑ-ի պետականացումը ռիսկային քայլ կլինի բյուջեի համար՝ պնդելով, որ մեծ վարկերի պատճառով ՀԷՑ-ի շուկայական արժեքը նվազել է։
«Ցավոք, ընկերության և կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով, բայց բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն բյուջեի համար չի լինի, որովհետև այդ ընկերությունն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում՝ պարոն Պետրոսյանի նախնական տեղեկություններով՝ վարկը վերցրել է ընկերությունը, տվել ընկերներին, ծանոթներին, մոտիկներին՝ առանց տոկոս, ու, բնականաբար, այդ ամեն ինչը շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է, և մեծ պրոբլմենր չեն լինի բյուջեի հետ կապված»,- ասաց Փաշինյանը։










