Երբ տեսնենք՝ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այն ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք. Նիկոլ Փաշինյան


Երբ տեսնենք՝ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այն ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք. Նիկոլ Փաշինյան
Մարտ 5 13:55 2026

Մենք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երբ կտեսնեն, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այն ժամանակ կմտածեն, ոնց շարժվեն, որ տեսադաշտի խնդիր չունենանք:

«Մենք խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու ՌԴ-ի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր ենք ունեցել, ունենք և կունենանք բացառապես ՀՀ պետական շահերով առաջնորդվելու»,- հավելեց Փաշինյանը: