«Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան


«Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան
Մարտ 4 23:25 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Ազգային Ժողովում Փաշինյանի հանդուգն, բայց ջղաձիգ պահվածքը հիշեցրեց ինձ իր արդիականությունն ամեն անգամ հաստատող այս այլաբանությունը։

Նիկոլ,

Դու 2018-ին գողացար մեքենան, որը, իհարկե, կատարյալ չէր, բայց «խոդի» էր։

Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամիտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընթացք։

Դրա փոխարեն դու այդ մեքենան սկսեցիր խփել բորդյուրներին, սկսեցիր այն «ռասկուլաչիտ» անել, «տեխօսմոտր» չանցկացնել, «դզող-փչողների» մոտ չտանել։

Այդ ընթացքում մի քանի հազար ուղեւոր քո «ավարիաներից» մահացան։

Դու շահագործում ես մեքենան, առանց նրա մասին հոգ տանելու:

Դու խոստացար այդ TOYOTA-ն LAMBORGINI դարձնել, բայց սարքեցիր ЗАПОРОЖЕЦ։

Չմոռանամ ասել նաեւ, որ այդ մեքենայի ղեկին դու մշտապես անսթափ վիճակում ես։

Էլ չասեմ, որ դու ոչ միայն քշել չգիտես, ոչ միայն ճամփեն ես կորցրել, այլեւ վարորդական իրավունք չունես։

Առնվազն այն պատճառով, որ օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»։