«Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը կառուցված չէ շրջաններում աշխատատեղ կառուցելու վրա։ Կառուցված է ուղղակի հարկեր հավաքելու, Երևանի ակտիվության, մի քանի հանքերից եկամուտներ ստանալու, պարտք ներգրավելու հաշվին երկրի ընդհանուր վիճակը պահելու վրա»,-այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, դինամիկ զարգացում ունեցող երկիր ունենալու համար մեզ անհրաժեշտ է շրջանների համաչափ զարգացում։
«Ժամանակին մեր բոլոր շրջաններն ունեին ոլորտային մասնագիտացում, մենք ամեն շրջանի համար պետք է ունենանք զարգացման մոդելավորում։ Նոյեմբերյանը, օրինակ, պետք է լինի ջերմոցների, բանջարանոցների գոտի; Դա հնարավարություն կտա արտահանել բանջարեեղն, ինչպես նաև ապահովել Հայաստանի ներքին պահանջարկը»,-ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










