«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է բժիշկների հետ՝ քննարկելու առողղջապահական համակարգում առկա խնդիրները։
«Մենք ունենք տնտեսական հինգ քայլեր երկրում փոփոխություններ կատարելու, որից մեկը դեղերի գների ու ընդհանուր բժշկական ծախսերի նվազեցումն է»,-նշել է Կարապետյանը։
Հանդիպմանը ներկա մասնագետները կարծիք են հայտնել, որ համակարգում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած բուժհաստատություններում պաթոլոգիայի բաժանմունքները փակելուց մինչև հիվանդությունների ախտորոշումը, բժշկի չգնահատված լինելը։
«Համակարգ չունենք։ Աշխարհում ազգի առողջության 90 տոկոսը կախված է համակարգից, իսկ 10 տոկոսը՝ մասնագետներից»,-նշել է ներկա բժիշկներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։










