ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանին փոխարինեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 64-ը, բոլորը կողմ էին Օհանյանի թեկնածությանը։
Վանիկ Օհանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին այդ բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար և ընդունեց այն որպես մեծ պատասխանատվություն «երկրի առողջապահական համակարգի կայուն զարգացման, յուրաքանչյուր քաղաքացու առողջության պաշտպանության և ոլորտի ամրապնդման համար»:










