Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս՝ խաղաղության համաձայնագրերը բավարար չեն, անհրաժեշտ են ուժեղ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան


Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս՝ խաղաղության համաձայնագրերը բավարար չեն, անհրաժեշտ են ուժեղ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
Մարտ 4 11:30 2026

Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս՝ ժամանակավոր խաղաղության համաձայնագրերը բավարար չեն, անհրաժեշտ են ուժեղ երաշխիքներ դրանք պահպանելու համար. «Ժամը» լրատվականի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ։ Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր՝ նա այսօր միայնակ առերեսվում է տարածաշրջանային այլ երկրների և համաշխարհային գերտերությունների կողմից պրոցեսների։ Մենք պետք է ունենանք մեր երկրում դաս, որ խաղաղությանը կարելի է  հասնել ոչ միայն պայմանավորվածություններով, այլ պետք է լինի նաև երաշխավոր, իսկ երաշխավորները լինեն մեկից ավելի»,-նշում է նա։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ միանշանակ է, որ Իրանի դեմ պատերազմը տնտեսական հետևանքներ կունենա նաև ՀՀ-ի համար։