Պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ Կարապետյան


Պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ Կարապետյան
Մարտ 3 23:01 2026

Մենք նախատեսում ենք 5 տարում 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։

 

«Մեր հաշվարկով՝ Հայաստանում 1,2 միլիոնից ավելի քաղաքացի չունի աշխատանք, բայց ունի աշխատելու ցանկություն։ Մեր երկիրը 1,2 միլիոն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ունի, և մենք այդ 1,2 միլիոնից պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը»,-ասել է Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ հատկապես մարզերում սուր է աշխատատեղերի պակասի խնդիրը։

 

«Մարդիկ ստիպված ընտանիքներից կտրվում են, գնում են օտար երկրներ՝ աշխատելու, քանի որ լուծված չէ տեղում աշխատատեղ ստեղծելու ամենակարևոր խնդիրը։ Իսկ դինամիկ զարգացում ունենալու համար պետք է ամեն մարզի համար պլանավորենք տնտեսական զարգացման մոդել»,- նշել է Կարապետյանը։