«Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս և մեկ հնարավորություն։ Մեկ դասը նրանում է, որ մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ։ Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավորներ, նա այսօր միայնակ առերեսվում է տարածաշրջանային այլ երկրների և գերտերությունների կողմից պրոցեսների»,-«Արմենիա Թի Վի»-ի եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մենք մեր երկում պետք է ուենանք դաս, որ խաղաղությանը պետք է հասնել ոչ միայն պայմանավորվածություններով, այլ հավելյալ պետք է լինի նաև երաշխավորներ։
«Իսկ երաշխավորները լինեն մեկից ավելին, որպեսզի մի երկիր հնարավորություն չունենա Հայաստանի շահը երկրորդել և առաջ տանել իր երկրի շահը։ Երկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն»,- ասաց Կարապետյանը։
Նա կանխատեսեց, որ պատերազմը Իրանին կզրկի որոշ արտադրական կարողություններից և նա ավելի շատ շեշտը կդնի հումքի արտահանման վրա, իսկ այն Հայաստանի համար տնտեսական հարաբերությունների ծավալը մեծացնելու հնարավորություն կտա։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 կետերին Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանում կա 800 հազար զբաղված քաղաքացի ու 1.2 մլն աշխատանք փնտրող և «Ուժեղ Հայաստանը» առաջին փուլում խոստանում է 300 հազար աշխատատեղ։
Մանրամասները տեսանյութում։










