«Հայաստան» խմբակցությունն ընթացք է տվել «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի նամակին, և առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Պատգամավորը նշեց, որ անցկացման ժամկետը կքննարկեն նախաձեռնող խմբի հետ։
Իր հերթին նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է․ «Շնորհակալ եմ «Հայաստան» քաղաքական դաշինքի խմբակցությանը և մասնավորապես Արմենուհի Կյուրեղյանին՝ «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի նամակին ընթացք տալու համար։ Հետաքրքիր է լինելու…»։










