Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու է մարտի 5-ին․ Փաստաբան


Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու է մարտի 5-ին․ Փաստաբան
Մարտ 3 17:40 2026

Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս, գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ` Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի, հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար...

Իրավունքը պետք է գերակայի»։