Ես, որ BMW ունեի՝ ոչ ոք չուներ, իսկ զրաhապատ մեքենա չունեմ. Ալեն Սիմոնյան


Ես, որ BMW ունեի՝ ոչ ոք չուներ, իսկ զրաhապատ մեքենա չունեմ. Ալեն Սիմոնյան
Մարտ 3 15:25 2026

Ես, որ BMW ունեի՝ ոչ ոք չուներ, ու երկու տարբեր BMW ունեի, իսկ զրահապատ մեքենա չունեմ, ձեր ինֆորմացիան սխալ է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

 

«Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային պատգամավոր եմ լինելու, բնական է՝ ես կդառնամ շարքային պատգամավոր: Խնդիրն այն է, որ ես որպես շարքային պատգամավոր էլ եմ Ալեն Սիմոնյանը մնալու»,- նշել է նա: