«Խուճապի մեջ ենք»․ այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ի՝ իմպիչմենթի գործընթացին։
«Հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենթ, ի՞նչ փողոցային պայքար։ Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, ի՞նչ իմպիչմենթ անեն»,-ասաց Սիմոնյանը։










