Զինծառայող Նարեկ Հակոբյանի սպшնության դեպքով կալանավորված անձ կա


Զինծառայող Նարեկ Հակոբյանի սպшնության դեպքով կալանավորված անձ կա
Մարտ 2 16:30 2026

Փետրվարի 26-ին հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ 

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

«Անձը կալանավորվել է»,- նշել են ՔԿ-ից։