Ամեն մեկդ չգաք, ձեր հարցերը բրթեք առաջ, թե աղջիկս 13 տարվա մանկապարտեզի տնօրեն է. Փաշինյանը՝ տնօրենի զինվորական հորը


Ամեն մեկդ չգաք, ձեր հարցերը բրթեք առաջ, թե աղջիկս 13 տարվա մանկապարտեզի տնօրեն է. Փաշինյանը՝ տնօրենի զինվորական հորը
Մարտ 1 19:59 2026

«Մի րոպե է, մի հատ հլը հարցրեք էդ մարդու աշխատանքից գո՞հ են, դժգո՞հ են, լա՞վ է աշխատել։ Նշանակող մարդը պետք է ասի գոհ է, թե դժգոհ, թե դո՞ւք պետք է ասեք՝ իմ աղջկանից գոհ են, ես զինվորական եմ»,-Տավուշի մարզ քարոզչական այցի ժամանակ հայատարեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ Փաշինյանին մոտեցավ Գանձաքար գյուղի մանկապարտեզի տնօրենի զինվորական հայրը և հայտնեց, որ իր աղջկան, ով 13 տարի մանկապարտեզի տնօրենն է, հեռացրել են աշխատանքից և կողքից այլ մարդու բերել։

«Համայնք կա կորոշի, ըննեց չէ, որ՝ իմ աղջիկն է, պետք է լինի»,-վրդովեց Փաշինյանը։

 Տնօրենի հայրն ասաց, թե իր աղջիկը 13 տարվա աշխոտող է բոլորը գոհ են։

«Ով է ասում, որ 13 տարի աշխատել է պետք է գոհ լինեն, լիքը մարդ կար. որ 13 տարի առաջ աշխատում էր, բայց 15 տարի առաջ պետք է ընտրից հեռացնեին...

Ամեն մեկդ չգաք, ձեր հարցերը բրթեք առաջ, թե աղջիկս 13 տարվա մանկապարտեզի տնօրեն է»։

Նախկին տնօրենի հայրն էլ ասաց. թե ընտրությունների ժամանակ Փաշինյանը կտեսնի, թե Գանձաքարցիները ինչ կանեն։