Ալեն Սիմոնյանի նշանդրեքին մասնակցել է ընդամենը 11 հոգի


Ալեն Սիմոնյանի նշանդրեքին մասնակցել է ընդամենը 11 հոգի
Մարտ 1 14:50 2026

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ՝ փետրվարի 28-ին «Դվին» հյուրանոցի «Հայրիկ» ռեստորանում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նշանադրությունը։ Նկատենք, որ մամուլում տարածվել էին լուսանկարներ ռեստորանի  թանկարժեք ձևավորումից, սակայն մեզ հայտնի դարձավ, որ այդ ամենը որեւէ կապ չի ունեցել Սիմոնյանի նշանադրության հետ։ Ռեստորանը չի փակվել, կողքի սեղանները ևս նախապես ամրագրված են եղել տարբեր քաղաքացիների կողմից։

Ականատեսներից մեկը Irakanum.am-ին հայտնեց, որ իշխանական վերնախավից որեւէ մեկը ներկա չի եղել, նշանադրությանը մասնակցել են միայն Ալեն Սիմոնյանի և նրա ընտրյալի՝ մոդել, 26-ամյա Անելյա Գուբրյանի ընտանիքի անդամները։

Նշանադրությունը կայացել է ընդհանուր սրահում և տևել է երեք ժամ։ Ներկաները շնորհավորել են զույգին, հաց կերել ու հեռացել ռեստորանից։

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը հետո ինստագրամի իր էջում լուսանկարներ հրապարակեց նշանադրությունից, երբ արդեն լրատվամիջոցները հայտնել էին կատարվող իրադարձության մասին