ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը նույն շրջիկ խմբով, միջին վիճակագրական ՔՊ-ականներով, նախկին ճամբարափոխներով, բանակից խուսափածներով ու անփառունակ տիրադավներին պաշտպանող ակտիվով ոչ թե ներքին քարոզչությամբ, այլ կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված։
Մարդիկ խոսում են ռեգիոնում պայթյուն առաջացնող պատերազմից, և այդ ֆոնին իշխող ռեժիմի առաջամարտիկների «պերաշկի փարթիից» ու ներկուսակցական տոնակատարություններից, սրանք էլ զարմանում են, թե մեր երկրում խաղաղություն է, ընդդիմությունն էլ դժգոհում։
Սրանից մի օր առաջ Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Հորդանանում և մի շարք այլ երկրներում էլ էր խաղաղություն, իսկ այսօր՝ հրթիռներ, ԱԹՍ-ներ, ավիացիա և այլն։
Ժողովուրդը ինչ-որ պահի կարող է լռել, որոշ հանգամանքներ չտեսնելու տալ, սակայն դա չի նշանակում, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրի ներսում և դրա շուրջը։
Այնպես որ, ձեր «լոլոներն» ու շաբլոն տեքստերն այլ տեղ «ծախեք». դրանք ներսում այլևս պահանջարկ չունեն»։










