Նամակ գրե՞մ ռուսաց թագավորին. Արտաշատում տարեց կինը բորբոքվեց Փաշինյանի պատասխաններից


Նամակ գրե՞մ ռուսաց թագավորին. Արտաշատում տարեց կինը բորբոքվեց Փաշինյանի պատասխաններից
Փետրվար 28 23:29 2026



Արտաշատում տարեց կինը բորբոքվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխաններից։

 

 

Այսօր ՔՊ–ականների հետ Արարատի մարզ այցելած Փաշինյանին տարեց կինը բողոքեց, որ դեռ ամիսներ առաջ էր դիմել Կառավարության ղեկավարին, սակայն, «սայլը տեղից չէր շարժվել»։

«Պարոն Փաշինյան, 40-ից 50 հոգի անձ հարձակվել է տանս վրա, խմած, հարբած, տարբեր բաներ օգտագործած, նախապես զինված ու այսքանից հետո իմ որդին է նստած։ Ո՞ւմ դիմեմ, նամակ գրե՞մ ռուսաց թագավորին։ Իմ տղան պաշտպանվել է, պաշտպանել է իր չորս անչափահաս երեխաներին»,– ասել է կինը։

Նա հունից դուրս եկավ, երբ Փաշինյանն ասաց, որ ոչինչ ասել չի կարող, քանի որ կարող է դուրս գալ փողոց ու հակառակ կողմից իրեն բան ասեն։

Մանրամասները՝ տեսանյութում։