«Ուժեղ Հայաստան»-ի թիմը վանաձորցիներին ներկայացնում է Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը


«Ուժեղ Հայաստան»-ի թիմը վանաձորցիներին ներկայացնում է Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը
Փետրվար 28 18:44 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր շրջում են Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ քաղաքացիներին, անհատ ձեռնարկատերերին ու հասարակության այլ խմբերին ներկայացնելով Սամվել Կարապետյանի՝ դեպի ուժեղ Հայաստան տանող տնտեսական 5 քայլերը։

«Շատ կարևոր է, որ հատկապես մեր մարզերում ու Վանաձոր քաղաքում լինեն  զարգացող տնտեսություն, լինեն բիզնեսներ, որոնք հնարավարություն կունենա օգտվել 0 տոկոս հարկից»,-նշում է կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանը։

Վանաձորցիներին Վ. Դավթյանն առավել մանրամասն կերպով ներկայացնում է հատկապես իր համար դուրեկան կետը, որը նախատեսում է 20 հազար մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին։