Գյուղացին` իր խնդիրներով, մշտապես Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում է եղել։
Արխիվային այս կադրերում Լոռու մարզի Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների բնակիչները պատմում են, թե ինչպես կարկուտի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում զրկվեցին բերքից ու ապրուստի միջոցից, բայց բարերարի արձագանքը չուշացավ։ Մասնագիտական հանձնաժողովը հաշվարկեց վնասի չափը, որն ամբողջությամբ փոխհատուցել են Կարեն և Սամվել Կարապետյանները։










