Այսօր՝ փետրվարի 27-ին, հերթական անգամ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Հորդառատ անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը, կամրջի տակ, որը նաև ճանապարհը կապում է Իսակովի պողոտայի հետ ամբողջությամբ լցվել է ջրով։ Հայտնում է Shamshyan-ը։
Արդեն 2 ժամ է միայն օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներներն է, որ պոմպով փորձում են ջուրը մղել անվտանգ վայր։
Տասից ավելի վարորդներ փրկարարների հետ արհեստական լճակում հայտնաբերել են իրենց ավտոմեքենաների վրայից ընկած համարանիշները, սակայն մի քանիսն էլ սպասում են մինչև ջուրը ցամաքի, որպեսզի համարանիշները գտնեն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










