Ի՞նչ է անում այսօր կառավարությունը․ հարյուր միլիարդավոր դրամներ է վճարում հիփոթեքային վարկերի սուբսիդավորման համար, բայց բնակարանների արժեքները գնալով մեծանում են, թանկանում են։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լենա Մաթևոսյանը։
«Մենք առաջարկում ենք կառուցապատողին տրամադրել ենթակառուցվաքներով հագեցած հողատարածք։ Բացառելու ենք արհեստական թանկացումը, 20,000 մատչելի բնակարան՝ երիտասարդների համար։ Այս ամենն անելու ենք վարչապետ Սամվել Կարապետյանի հետ՝ «Ուժեղ Հայաստան»-ում»,-նշել է Մաթևոսյանը։
Ավելին՝ տեսանյութում։










