Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը օպերատիվորեն ժամանել է Ազատության պողոտա՝ Հաղթանակի զբոսայգու մոտ։
Թիվ 23 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, և ավտոբուսի վարորդը ահազանգել է 1-03։
Այս պահին շտապօգնության բժիշկները հետազոտում են բուժառուին, և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










